Փաշինյանն իր կուրատորների հետ ձախողեց ՄԱԿ-ի բանաձևը, ՀՀ-ն դաշնակից է կորցնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Փաշինյանն իր կուրատորների հետ ձախողեց ՄԱԿ-ի բանաձևը, ՀՀ-ն դաշնակից է կորցնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ, Ֆրանսիան մեծ ներդրում է ունեցել ՀՀ-ի պարտության գործում, հիմա էլ փորձում է էսկալացիա հրահրել։ Փորձագետի պնդմամբ, Փաշինյանն այն ֆիգուրը չէ, որը կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին, պարզապես աջակցություն ունի և ընդամենը ցավացնում է։

Ըստ Նահապետյանի՝ գալու է նաև քարերը հավաքելու օրը, երբ ավարտվի ուկրաինական պատերազմը։

 --00—ԱՊ