Ռուբեն Վարդանյանի կյանքի գինը մի քանի մլրդ դոլար է․ միայն դրանից հետո բաց կթողնեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ռուբեն Վարդանյանը Բաքվի կողմից հետախուզվողների ցուցակում կար, Սամվել Բաբայանը երջանիկ պատահականությամբ է դուրս եկել։ Ադրբեջանը ճամբարներ է ստեղծել, հետախուզվողներին ֆիլտրացիա կանի, կբանտարկի, բնակչության մեծ մասին էլ կուղարկի Հայաստան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը ավելի մեծ չէ, քան Ադրբեջանի օրենքը, իր ապրելու գինը կպահանջեն՝ մի քանի միլիարդ դոլար, եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար վտանգ չներկայացնի, գումարի դիմաց ազատ կարձակեն»,- ավելացրեց Նահապետյանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Բաքվի կողմից Ադրբեջանի հարձակմանը և իշխանության որոշմանը՝ ռազմական փորձագետը նկատեց․ «Արրցախում եղած զենք-զինամթերքով հնարավոր էր կռվել, բայց կռվող էր պետք, ցանկության դեպքում քարն էլ ձեռքիդ զենք կդառնա, մոբիլիզացիա պետք է արվեր։ 2020 թվականից հետո պետք է տոտալ պաշտպանություն կազմակերպեր՝ 25-30 հազարանոց մարտունակ բանակ սարքեին։ Հաշվի առնելով՝ ինչքան զենք է հանձնվել, Արցախը կարող էր շաբաթներ ու ամիսներ կռվել, իշխանությանը պետք է հարցնել, թե ինչու այդպես եղավ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ