Բաքվի տոնավաճառում երկու տասնյակ խանութ է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Screenshot 2023-01-09 141531

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Բաքվի ամենամեծ տոնավաճառում՝ «Սադարակում»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Նշվում է, որ 20 խանութ է հրդեհվել, ընդհանուր մակերեսով 1700 քառակուսի մետր։

Միջադեպի հետևանքով 4 մարդ թունավորվել է, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է անցկացվում։

--00—ՅՄ