ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների պիկին ենք հասել, որ կռիվ սկսվի, մեր ինադ լինելուն չեն նայելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարը երեկվա իր ելույթում անկեղծ էր, Ֆրանսիայի դիրքորոշումն է՝ ձեզ շատ սիրում ու հարգում ենք, բայց մեր վրա հույս չդնեք: Հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների հետ, նույն Ֆրանսիան սանկցիաներ կիրառեց Հարավսլավիայի նկատմամբ՝ Կոսովոյի հետ կապված, միջազգային իրավունքն իրենց չխանգարեց, իսկ հիմա Ադրբեջանի նկատմամբ չեն ցանկանում սանկցիաներ կիրառել, ասում են՝ խաղաղությանը կվնասի, պետք է երկխոսել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

Միջազգայնագետի համոզմամբ, խնդիր ունենք Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունները կապիտալիզացնելու, Շառլ Ազնավուրից, Պատրիկ Դևեջյանից հետո ներկա Սփյուռքում նման ազդեցիկ գործիչներ չունենք, որ կարողանան երկրի ղեկավարի մակարդակով շփումներ ունենալ և հայանպաստ դիրքորոշում ստանալ: Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ աշխարհի հետաքրքրությանը՝ Բալասանյանը նշեց, որ այս փուլում ՀՀ-ի նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը պայմանավորված է Իրանի և Ռուսաստանի հետ ծայրաստիճան լարված հարաբերություններով:

«Պետք է Իրանի ու Ադրբեջանի սրված հարաբերություններն ի օգուտ մեզ օգտագործել, պետք է հասկանալ, որ Իրանն է, որ չի ցանկանում այս տարածաշրջանում թուրք - ադրբեջանական ազդեցության մեծացում: Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները գագաթնակետին են, պիկին ենք մոտեցել, ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններից հրաժարվելը, նեղացվածությունը և ինադը միջազգային հարաբերություններում տեղ չունեն, որ կռիվ սկսվեց, ոչ մեկ չի նայելու մեր ինադին»,-ընդգծեց միջազգայնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ