Արցախում մարդիկ սովի են մատնված, խորապես մտահոգված եմ․ Սեմ Բրաունբեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

braunbjek-210714

Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կանզասի նախկին նահանգապետ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը։

«Ղարաբաղում հայ ընտանիքները սովի են մատնված, քանի որ խանութները դատարկ են, դեղորայքը վերջանում է, էլեկտրականությունն անջատված է։ Ո՞վ է պատրաստ #savekarabakh-ին»,-գրել է նա։

--00—ՅՄ