9 բուժառու գտնվում են ռեանիմացիոն բաժանմունքում, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՀ տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

հիվանդանոց

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արևիկ» բուժմիավորումում 13  երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

--00—ՅՄ