Արցախի դպրոցներում և ուսումնարաններում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

դպրոց

ԱՀ ԿԳՄՍ նախարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից   Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։  

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

--00—ԼՄ