Արցախում կկազմակերպվի ազգագրական պարերի ու պարերգերի հանրապետական փառատոն․ վարպետաց դասեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

artsakh

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հաղորդում է․

«Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և «Տնջրե» ազգագրական երգի-պարի համույթի ուժերով 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կկազմակերպվի ազգագրական պարերի ու պարերգերի հանրապետական փառատոն, որին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության հանրակրթական ու արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների պարախմբերը՝ ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող պարեր ու պարերգեր:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն վարպետաց դասեր Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում՝ լավագույն պարախմբերի ընտրության նպատակով:

Փառատոնի ավարտին տեղի կունենա ազգագրական պարերի ֆլեշմոբ Ստեփանակերտ քաղաքում, որի ընթացքում բոլոր մասնակից խմբերը կպարեն «Էջմիածին» և «Մշո քոչարի» պարերը:

Կկայանա նաև եզրափակիչ համերգ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում՝ լավագույն պարախմբերի ընդգրկմամբ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 047 97 91 32 հեռախոսահամարով»։ 

--00—ՍՊ