Մեկնարկում է «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

a

 

Հուլիսի 10-ից մեկնարկում է արդեն սիրված «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը։ Այդ մասին, ի գիտություն աշակերտների, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից․

«Ամառը հրաշալի հնարավորություն է ընթերցելու, գրքերի միջոցով արկածներ որոնելու, ինքնակրթվելու, մտահորիզոնը ընդլայնելու, երևակայելու և ստեղծագործելու համար։

Գրքարշավի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով` surl.li»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ