Փետրվարի 27-ից Արցախի բոլոր նախադպրոցական ուսհաստատությունները կվեսկսեն իրենց աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նկար

ԱՀ ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: 

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

--00—ԼՄ