Արցախցի մարզիկները շրջափակման պատճառով զրկված են աշխարհի առաջնության խաղերին մասնակցելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

արցախ

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը անդրադարձել է շուրջ 300 օր շարունակվող բլոկադայի հետևանքներին․

«Սպորտը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի, սակայն, Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելու փաստը հակառակն է ապացուցում

Արցախցի մարզիկները շարունակում են զրկված մնալ ՀՀ-ում և արտերկրում անցկացվող միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից:

2024 թվականի «ԿոնԻՖԱ»-ի աշխարհի առաջնության շրջանակում Արցախի ֆուտբոլի հավաքականը հուլիսի 10-ին Սուխումիում պետք է ընտրական հանդիպում ունենա Աբխազիայի հավաքականի հետ: Մեր ֆուտբոլիստները ամիսներ առաջ են սկսել պատրաստվել: Սակայն փակ ճանապարհը, ամենայն հավանականությամբ, դարձյալ խոչընդոտելու է մեր մարզիկների մասնակցությանը:

Նախատեսված մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ Համահայկական խաղերը, նույնպես ստիպված կլինեն բաց թողնել արցախցի մարզիկները:

Մեր մարզիկները համառ, ծանր ու երկարատև աշխատանք են կատարում Արցախը պատվով ներկայացնելու և իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին, և ոչ մի փակ ճանապարհ չպետք է նրանց զրկի այդ իրավունքից»։ 

--00—ՍՊ