Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Կառավարության նիստն այսօր մեկնարկեց 1 րոպե լռությամբ, գործադիրի անդամները հարգեցին Ազատ գյուղի զորամասում զոհված 15 զինծառայողների հիշատակը։ Ապա ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց հրդեհի բռնկբան նախնական վարկածը։

«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,-ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

--00—ԼՄ