Մկրտիչ Այվազյանը նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Yerevan_state_academy_of_fine_arts_entrance

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:

Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:

--00—ՅՄ