ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան, Նորք-Մարաշ)։
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է, և «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակները համապատասխանում են իրավական նորմերով սահմանված պահանջներին:
--00—ԼՄ