Հարսանիք անցկացնելու պատճառով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

հասարակական

Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցրել է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այդ մասին հայտնում է տեսչական մարմինը:

«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Կազմակերպվել և անցկացվել է հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0-- ՍՊ