Քերոբյանը քննարկել է Վերին Լարսում նյութատեխնիկական ապահովման կենտրոն ստեղծելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

վահան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Մելքիկյանը քննարկել են Վերին Լարսի անցակետում նյութատեխնիկական ապահովման կենտրոն ստեղծելու հնարավորությունը․

«Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը և անդրադարձել ենք այն նոր նախագծերին, որոնք կարող են ներդրումային տեսանկյունից հետաքրքրել միջազգային այս կազմակերպությանը։

Քննարկել ենք Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Անդրադարձել ենք նաև Եվրասիական կոնգրեսին, որը կկայանա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում»,- գրում է Էկոնոմիկայի նախարարը։

--00—ՍՊ