«Ոսկու շուկան» այսօր կվերաբացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ո

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թերացումներ է գտել «Ոսկու աշխարհ» տոնավաճառում, հիմա դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնեց կազմակերպության աշխատակիցը, որն անանուն մնաց։

Աշխատակիցը նշեց նաև, որ կատարվում են համալրման ու թերությունների վերացման ինտենսիվ աշխատանքներ, և շուկան այսօրվա ընթացքում կվերսկսի իր գործունեությունը։

«Բոլոր համակարգերը տեղադրված են, արդիականացման աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց աշխատակիցը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ