1 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Փետրվարի 10-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00—ԼՄ