Հրաժարվում են «իշխանության ՄԻՊ» աշխատել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

mip

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուղիղ մեկ տարի ՄԻՊ աշխատած Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն արդեն քսան օրից ավելի թափուր է: Ավելին, այս ընթացքում երկու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Որպես ՄԻՊ հավանական թեկնածու շրջանառվում են ամենատարբեր անուններ, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում թեկնածու ներկայացնել ԱԺ: Բանն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորը, որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: Մամուլն արդեն գրել է, որ ի մասնավորի հրաժարվել է Արտակ Զեյնալ յանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջարկ են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրը՝ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը, որոնք, սակայն, նույնպես հրաժարվել են: Բանն այն է, որ մեղ աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն բոլոր թեկնածուների առջև պայման է դնում, որ չպետք է շեղվեն «Նիկոլի գծից», լինեն հլու-հնազանդ, ինքնագործունեությամբ չզբաղվեն: Մեր տեղեկություններով, նշյալ անձինք պարզապես իմաստ չեն տեսնում կեղտոտվել և անիմաստ մտնել նման պատասխանատվության տակ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՍՊ