Լևոն Արոնյանը WR Chess Masters մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել է հնդիկ մրցակցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

nn

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց հնդիկ Պրագնանդդհի հետ: Պարտիայի 50-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Վինսենտ Կեյմերն է:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

--00—ԱՊ