Ռոբերտ Խաչատրյանը քննարկել է կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

--00—ԶՀ