Երևանում 42-ամյա տղամարդը մկրատով հարվածել է 60-ամյա տղամարդուն, վերջինս էլ հարվածել է ուրագով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Screenshot 2023-02-22 152230

Փետրվարի 21-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երվանդ Քոչարի փողոցից պատռված վերքերով հիվանդանոց է տեղափոխել 42-ամյա տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Ժամը 02.00-ին նույն հիվանդանոցից երկրորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի ծակած վերքով ու ճակատի քերծվածքով Երվանդ Քոչարի փողոցից բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա տղամարդ:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Վարդանանց նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդը մկրատով հարվածներ էր հասցրել 60-ամյա տղամարդուն, նա էլ պատասխան հարվածներ էր հասցրել ուրագով: Ըստ բժշկի տեղեկանքի՝ 60-ամյա տղամարդն ի վիճակի չի հաղորդում տալու:

42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հանցագործության գործիքներն առգրավվել են:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ