Ամուլսարի հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան, քաղաքացիների առողջությանը վնաս չի հասցվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

8c2c69ae3701fcab2fca463b3465a391_M

ՀՀ առողջապահության նախարար վստահ է, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու Ամուլսարի հանքի անվտանգ ու ստանդարտներին համապատասխան շահագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են: Եվ ընթացքում էլ խստագույն իրականացվելու է մոնիթորինգ»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունը մշտապես հետևում է ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին: Եվ դրանց վերաբերյալ պարբերաբար որոշ գնահատականներ հնչեցնում են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ