Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

332982414_878734726890180_8818770343808157938_n.thumb_

Փետրվարի 23-ին, ժամը 15:10-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհին առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վայք-Ազատեկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին կա քարաթափման վտանգ․ երթևեկությունը երկկողմանի փակ է։

Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում (մոտ 2 խմ)․ երթևեկությունը երկկողմանի բաց է։

--00—ՅՄ