Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա,32 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Գեղարոտ գյուղում, Միրաք-Մելիքգյուղ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում և Գեղհովիտ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ