Հրդեհ է բռնկվել Արգել գյուղի բնակարաններից մեկին կից տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2023-02-25_16-22-56

Փետրվարի 25-ին, ժամը 12։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի 11-րդ փողոցի թիվ 2 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկին կից տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:55-ին: Մասամբ այրվել են մոտ 4 խմ կուտակած վառելափայտ և ծածկը՝ մոտ 18 քմ։

--00—ՅՄ