Նեոնացիստները հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել․ Պուտինը՝ Բրյանսկի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Պուտին Աֆղանստան ԱՄՆ

«Նեոնացիստներն այսօր հերթական ահաբեկչական գործողությունն են իրականացրել, հերթական հանցագործությունը։ Ներխուժել են սահմանամերձ տարածք ու կրակ բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Բրյանսկի մարզում տեղի ունեցածն անվանելով ահաբեկչություն, փոխանցում է «Ռիա Նովոստին»։

«Տեսել են, որ քաղաքացիական ավտոմեքենա է, որ ավտոմեքենայի մեջ խաղաղ բնակիչներ են նստած ու երեխաներ, և կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հենց այսպիսի մարդիկ են իրենց առջև նպատակ դրել՝ զրկելու մեզ մեր պատմական հիշողությունից, զրկելու մեզ մեր պատմությունից, մեր ավանդույթներից, մեր լեզվից»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ առավոտյան ՌԴ Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան է ներթափանցել ուկրաինական դիվերսիոն խումբ։ Լյուբեչանե գյուղում նրանք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մահացել է, 10-ամյա երեխա է վիրավորվել։ ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների հետ Բրյանսկի շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացնում՝ հետախուզական խմբին չեզոքացնելու համար։

--00—ԼՄ