ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն պաշտոնից ազատվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից։
Որոշումներում ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Շատվորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հայրապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
--00—ՅՄ