Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Screenshot 2023-03-09 152516

Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա:

--00—ՅՄ