Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

թուրք

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը: 

Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է ի պաշտոնե՝ պատգամավոր և մարդու իրավունքների գծով կուսակցության փոխնախագահ եղած ժամանակ: 

Նշենք, որ Թուրքիայում հազարավոր մարդիկ դատապարտվել և շարունակում են դատապարտվել տարբեր տեսակի պատիժների Էրդողանին վիրավորելու համար: Քաղաքական ազդեցիկ գործիչների վրա, հատկապես ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա այդ դատավարությունները միլիոնավոր լիրաների փոխհատուցումներ են արժեցել: 

--00—ՄՀ