Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հատել է 48 հազարը, օտարազգիներինը՝ 6660-ը, անհայտ անձանցը՝ 1615-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

8

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նոր տվյալներ է հայտնել փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների զոհերի թվի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ զոհերի թիվը կազմում է 48․448 մարդ, գրում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ օտարազգիների թիվը կազմում է 6660, իսկ 1615 մարդու ինքնություն դեռևս պարզվում է։

--00—ԼՄ