Կապանի բնակիչը ապօրինի թմրանյութ է պահել և օգտագործել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 30-ին, ժամը 22.20-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Կապանի 31-ամյա մի բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ