Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: 

Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 թղթե փաթեթ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով, և ապակյա կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է:

Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

--00--ԱՀ