Կեղծիք է, երբ դու Նժդեհի նկարով ման ես գալիս, բայց լողում ես նյութական արժեքների մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Կեղծիք է, երբ դու Նժդեհի նկարով ման ես գալիս, բայց լողում ես նյութական արժեքների մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի հետ զրույցի հիմնական թեման ռազմական գիտությունն է և դրա դրսևորումները արդի աշխարհում։ Փորձագետը զարմանք է արտահայտում այն փաստի վրա, որ նույնիսկ ծանր պարտությունից հետո Հայաստանում ռազմական տեսություններ ու վերլուծություններ ի հայտ չեկան, ավելին՝ նույնիսկ ուսյալ գեներալները ու հրամանատարները նոր տեսակետներ ու պատկերացումներ չգեներացրեցին։

Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանում ռազմական գործը կազմակերպվում է առանց ռազմական գիտության։

 --00—ԱՊ