Գեղաշենում բախվել են Toyota RAV4-ը և Opel Astra-ն․ վիրավորները վարորդներից մեկի մայրն ու կինն են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

նկար

Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
18:20-ի սահմանում՝ Գեղաշեն գյուղի առաջին փողոցի 8-րդ տան դիմաց բախվել են նույն գյուղի բնակիչներ 63-ամյա Մերուժան Հայրապետյանի վարած Toyota RAV4 մակնիշի և 42-ամյա Բենիկ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Հեղինե Մինասյանն ու 63-ամյա Սոնա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել համագյուղացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը․ նրանք վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վարորդները տեղում ենթարկվել դեն սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ըստ աղբյուրի՝ վիրավորները Opel-ի վարորդի մայրն ու կինն են։

--00—ԼՄ