ՀՀ-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է դուրս քշել բարբարոսներին հայկական սրբազան հողից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

f6562052-3100-41d0-bc4d-9b4c1214acd4.jpg

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է՝ Ադրբեջանը բռնազավթված Ջրականի տարածքում, Իրանի հետ սահմանի մոտակայքում զորավարժություններ է անցկացնում։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։

Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածել  այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտու»,- Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետը։

--00—ԶՀ