Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

enlarge

Այսօր՝ ապրիլի 12-ին, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ սահմանամերձ բնակավայրում  փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել հայ զինծառայողների ուղղությամբ։

«Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև, նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Չավուշօղլուն ցավակցություն է հայտնել Բայրամովին՝ ադրբեջանցի երեք զինծառայողների մահվան կապակցությամբ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ