Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերի էջում ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։ 

«Անկեղծորեն ցավակցում եմ Բարտինում [Թուրքիայում] ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին»։

Ըստ տեղեկությունների, զոհերի թիվն այս պահին հասել է 41-ի։

--0--ԱՀ