Կարեն Վարդանյանն անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

կարեն

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում ցավակցել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։

Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

Գնաս խաղաղությամբ, սիրելի՛ ընկեր»,-գրել է նախարարը։

--00—ԼՄ