Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՀ, ՄՖԿ և ՀԲ պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1108554

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերով վարչության, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից։

ԱՄՀ-ի հետ հանդիպումների ընթացքում գործընկերներին է ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպում է տեղի ունեցել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին: ՄՖԿ կողմից բարձր է գնահատվել ՄՖԿ ընդհանուր կապիտալի և ընտրողական կապիտալի համալրումներին սահմանված ժամկետներում Հայաստանի բաժանորդագրությունը:

Նշվում է, որ Համաշխարհային բանկի գործընկերների կողմից ներկայացվել է արտակարգ իրավիճակներում պայմանական մասհանման գործիքը, որը հնարավորություն է տալիս անդամ պետություններին բնական աղետների և առողջապահական խնդիրների հանգեցնող իրավիճակներում ՎԶՄԲ-ից ստանալ ճկուն վարկեր՝ աղետների հետևանքները մեղմելու համար: Ներկայացվել է նաև նշյալ գործիքի կիրառման Ռումինիայի փորձը:

--00—ՅՄ