Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Screenshot 2023-04-20 120223

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Արման Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Ե․-ն և ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սերժիկ Փ․-ն տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ