Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվում 7302 միգրանտ կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

180379

Երկրաշարժի զոհերի թվում 7 302 միգրանտ կա։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նշվում է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50 783-ի:

Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում 985 դիակների նույնականացման ուղղությամբ, որոնց թվում, հնարավոր է, կան նաեւ օտարերկրացիներ:

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի է ունեցել ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ (տեղական ժամանակով 04.17-ին՝ 7,7 բալ եւ 13.24-ին՝ 7,6 բալ): Երկրաշարժը զգացվել է Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում եւ Իրաքում:  

--00—ՅՄ