Հայաստանի ազգային հավաքականը սկսեց իր առաջին մարզումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

1

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան են ժամանելու այսօր երեկոյան: 

Ժամը 17:00-ին հավաքականը սկսեց առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում: