Կառավարությունը փոխհատուցում է պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

bc64238c-7658-4137-bb81-678774f733ff.jpg

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը  փոխհատուցելու համար:

 Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ 2021 թ.-ին  կառավարության 5 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ, 2022 թ.-ին՝  3 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 382,307.7 հազար դրամ:

--00—ԶՀ