Տելեգրամով թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի տելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։

Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։

28-ամյա երևանցին հայտնել է, որ Տելեգրամ ալիքի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 14 գրամից ավելի քաշով։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երևանցու նկատմաբ կիրառվել է կալանք, իսկ 29-ամյա գյումրեցու նկատմամբ՝ տնային կալանք։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ