Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ոչ թե պատժող, այլ օգնող կառույց է․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News    

aec52f45-0ac6-4bdf-9440-be87fb0f984e.jpg

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր նշում է կազմավորման 25 ամյակը: Կառավարության որոշմամբ՝ ուղիղ 10-ը տարի առաջ մայիսի 5-ը պաշտոնապես հայտարարվեց հարկադիր կատարողի օր:

Հոբելյանական միջոցառմանը՝ արդարադատության նախարարը, շնորհավորելով հարկադիր կատարողներին նշել է, որ կատարված աշխատանքն անգնահատելի է. «Այս դահլիճում այսօր ներկա մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքով մեր արդարադատության կենսագործման երաշխավորողներն են և իրավական պետության կայացման համար ամեն օր կռիվ տվողները, նրանք, ովքեր այս ճանապարհին ներդրել են իրենց ամենակարևոր ռեսուրսը: Նույնիսկ ամենակատարյալ դատական համակարգը չի ծառայի խախտված իրավունքների և սոցիալական արդարության վերականգնման իր նպատակին, եթե դատական ակտերը մնան չկատարված: Լիահույս եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է այս հարցում իր ունեցած դերակատարումը: Վստահ եմ, որ ամբողջությամբ և պատշաճ իրականացված յուրաքանչյուր կատարողական վարույթով մենք մի քար ենք դնում դեպի իրավական պետության կայացում և ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունում Ծառայությունն այս ճանապարհին քաղաքացուն ոչ թե պատժող, այլ օգնող և խախտված իրավունքները վերականգնող կառույց է»:

Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հարկադիր կատարողներին՝ ներդրված ավանդի համար: Նախարարը բարձր է գնահատել Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքն արդարացրել և նույնսիկ գերազանցել է սպասելիքները:

«2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 25 միլիարդ դրամ, որպես կատարողական ծախս՝ շուրջ 1,5 մլրդ դրամ, այս թվերը գերազանցում են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 48%-ով։ Շնորհիվ այս և մյուս դրական ցուցանիշների՝ այս տարի ևս Կառավարության որոշմամբ այդ նպատակով Ծառայությանը հատկացվեց ավելի քան 1 միլիոն ամն դոլար: Ջանքերը շարունակական են լինելու, նաև սկսվել են ախատանքները՝ այս մեխանիզմին օրենսդրական ամրագրում տալու համար: Մենք ևս մեկ ուրախալի փոփոխություն ունենք. հարկադիր կատարողի թափուր պաշտոնի համար հայտարարվող վերջին մրցույթներին անհամեմատ ավելի շատ դիմորդներ ունենք, ինչը ևս վկայում է Ծառայության և հարկադիր կատարողի պաշտոնի ընկալման վերաիմաստավորման մասին»- ընդգծել է նախարարը։

--00—ԶՀ