Ապրիլին 80 հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված աշխատողներ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

193488ef-86fc-4b14-a592-616491881723.jpg

Ապրիլին 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում․ ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը և լուսանկարները հրապարակվում են։

--00—ԶՀ