Թուրքիայում բեռնատարի մասնակցությամբ վթարի զոհերի թիվը հասել է 12-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

photo_2023-05-07_13-39-28

Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

«Մեր 12 համաքաղաքացիներ զոհվել են Հաթայում տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով, 31-ը տուժել են, նրանցից երեքը ծանր վիճակում են»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հաթայ նահանգի Բելեն քաղաքի մոտակայքում բեռնատարը բախվել է բենզալցակայանի մոտ կայանված մեքենաներին, ինչի արդյունքում այրվել է բեռնատարն ու երկու միկրոավտոբուսը:

--00—ՅՄ