Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1110410

Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին թվիթերում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերատեսչության հաղորդագրության համաձայն, երկրաշարժը գրանցվել է Կիրիխանի շրջանում, տեղական ժամանակով ժամը 11.36-ին:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7.88 կմ խորության վրա:

--00—ՅՄ