Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտակա քաղաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

259553

ՌԴ-ն տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը։ Սպասվող հնարավոր հարձակման նախօրեին մարդիկ ստիպված են լքել տարածաշրջանի 18 բնակավայր, գրում է BBC-ն։

Նշվում է, որ ՄԱԿ-ի միջուկային դիտորդը նախազգուշացրել է, թե կարող է տեղի ունենալ «լուրջ միջուկային վթար»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը «դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր»:

--00—ՅՄ